Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պատրաստ է 100 մլն դրամ գումար փոխանցել բանակին, եթե արդարությունը վերականգնվի և իրեն վերադարձվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի կողմից խլված բիզնեսը:
Այսօր Թաթուլ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ թեև այս տարիների ընթացքում Բաղմանյանի պատճառով իրեն 100 մլն դրամից ավելի շատ վնաս է պատճառվել, սակայն ինքը պատրաստ է հրաժարվել իրեն հասանելիքից, միայն թե բացահայտվեն Բաղմանյանի կատարած անօրինականությունները: Խաբված գործարարը դիմեց մի շարք պատգամավորների, այդ թվում` Հրանտ Բագրատյանին և Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր խնդիրը բարձրացնեն ԱԺ-ում:
Նշենք, որ օրերս ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքը։ Թաթուլ Բաղդասարյանը բողոքարկել է քննչական մարմնի որոշումը, որով կարճվել է հարուցված քրեական գործը։ Այսօր նա ասաց, որ այժմ արդեն դիմել է վերաքննիչ դատարան։
Բաղդասարյանը հայտնեց, որ մինչ օրս իրեն չի հաջողվում խնդրի մասին պատշաճ կերպով իրազեկել ՀՀ նորանշանակ վարչապետին: Գործարարին մինչ օրս չի հաջողվել խնդիրը քննարկել անգամ վարչապետի օգնական Նարեկ Ադոնցի հետ: «Խոստացել էին հանդիպում կազմակերպել, բայց երբ զանգում եմ, կա’մ չեն պատասխանում, կա’մ էլ ասում են, որ ինձ կզանգեն, ու չեն զանգում»,- ասաց նա:
Գործարարը հայտնեց, որ իրենից խլված տարածքում գտնվող գազալցակայանը ներկայումս շահագործում է «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ն, որի բաժնետերերը փոխվել են, իսկ գազալցակայանը շահագործվում է «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից: Ըստ նրա՝ գազալցակայանի գործող սեփականատերերը, իմանալով, որ դա խլված տարածք է, գնել են այն, քանի որ «այդ տարածքը գաղթակղիչ է»: Թե ինչո՞վ է գաղթակղիչ, գործարարը խոստացավ հայտնել միայն վարչապետին և ԱԺ մի քանի պատգամավորներին, որոնց օգնությամբ հույս ունի վերականգնել արդարությունը: