|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 919 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 14 440 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 208 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 7367 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 113:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է 5792 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ՝ 836 պացիենտ: Հյուրանոցներում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 1042 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: