կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 17:43
Առանց Կատեգորիա

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Հունիսի 29-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 926 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 6 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 791 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 2819  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 230 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: