|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 963-ի: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5 նոր դեպք, ապաքինվել է 3 մարդ:
Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 963, ապաքինվել` 841 մարդ:
Կարանտինային ռեժիմում է 3903, հատուկ վերահսկողության ներքո` 202 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: