«Վարձկանները միշտ են պարտվում և ամենուր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ, ՀՅԴ անդամ Գևորգ Ղուկասյանը և հավելել․ «Արևմուտքում գործող ադրբեջանական լոբբիստական խմբերի ներկայացուցիչներն էլ մեծամասամբ վարձկաններ են, որոնք որոշակի գումարի դիմաց իրականացնում են քաղաքական-քարոզչական բնույթի աշխատանքներ՝ ուղղակի կամ խորհրդատվությունների մակարդակում:
Գիտական գրականության մեջ լոբբիստական խմբերն, ի թիվս այլնի, լինում են նաև քաղաքական և էթնիկ։ Ադրբեջանական լոբբին հիմնականում հենվում է քաղաքական լոբբիստական խմբերի վրա, որոնք, որպես կանոն, վարձու կազմակերպություններ են։
Այդ կազմակերպությունները հայկական էթնիկ լոբբիստական խմբերի դեմ պայքարում հաջողության որևէ շանս չունեն։
Այս օրերին սփյուռքի մեր էթնիկ-լոբբիստական կառույցների աշխատանքի արդյունքում ադրբեջանական շահերը սպասարկող կառույցները կատարելապես ձախողվում են, իսկ մեր կողմից գրանցվող հաղթական արդյունքների մասին առաջիկայում դեռ շատ է խոսվելու...»։