|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սիրիայի տեղական աղբյուրների համաձայն՝ թուրքական օկուպացիոն ուժերի վարձկանները արշավանքներ են իրականացրել Թել Աբյադ (Գրի Սփի) քաղաքում և նդա շրջակայքում՝ առևանգելով 7 մարդու. հայտնում է Hawar News-ը։
Աղբյուրները նշում են, որ բոլոր առևանգվածները Ալ Խանադա տոհմից են:
Աղբյուրները հայտնում են նաև, որ «Ջաբհա աշ Շամիա»-ից վարձկանները առևանգել են երեք մարդու Ալ Մաշհուր տոհմից`Թել Աբյադի արևելյան արվարձանում:
Անցյալ ամսվա 28-ին Արևելյան Թել Աբյադում Ալ Մաշհուր տոհմի և «Ջաբհա ալ Շամիա» վարձկանների միջև բախումներ էին սկսվել, որի արդյունքում սպանվել էր խանութում աշխատող մի երիտասարդ`Բաշար ալ Սաադը: Բացի նրանից՝ ևս երկու մարդ վիրավորվել էր փողոցներում անխնա կրակոցների արդյունքում:
Հիշեցնենք, որ Թել Աբյադում կար հայկական համայնք, որը սիրիական հակամարտության բռնկումից ի վեր նոսրացել է։