Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ռուսաստանի ԱԴԾ սահմանային իշխանությունների հետ միասին խափանել են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի շրջանի տարածք ներխուժելու հերթական փորձը, այս անգամ սահմանամերձ Կոզինկա բնակավայր։ Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում հատուկ գործողությունների ուժերի և օտարերկրյա վարձկանների ուկրաինական դիվերսիոն խումբը երկու Մի-8 ուղղաթիռներով, օգտագործելով տեղանքի ռելիեֆի առանձնահատկությունները, Ուկրաինայի տարածքում մինչև 30 մարդուց բաղկացած դեսանտ է իջեցրել՝ պետական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա», - ասված է հաղորդագրության մեջ։
Վայրէջքից հետո դիվերսանտները գաղտնի ուղղվել են դեպի Բելգորոդի մարզի սահմանամերձ Կոզինկա գյուղ և ծայրամասում գտնվող մի քանի տուն մտել:
Երբ փորձել են ավելի խորանալ դեպի բնակավայր, ուկրաինացի դիվերսանտներին հայտնաբերել և կանգնեցրել են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները՝ ՌԴ ԱԴԾ սահմանային իշխանությունների հետ միասին։
Հակառակորդին հարված են հասցրել հրետանու, ավիացիայի, ինչպես նաև կառավարվող ավիառումբերի կիրառմամբ։
Զգալի կորուստներ կրելով՝ գրոհայինները նահանջել են Ուկրաինայի տարածք։ Դիվերսիոն խմբի մնացորդները դուրս են եկել ականապատ դաշտ, որտեղ նրանց ոչնչացրել են։
«Այդ գործողության հետ միաժամանակ «Տորնադո» ՀԿՌՀ-ով ոչնչացվել է հակառակորդի մի խումբ, որն առաջ էր շարժվում վիրավոր և սպանված ուկրաինացի դիվերսանտներին տարհանելու համար։ Ուկրաինայի Զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են ավելի քան 50 մարդ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում։
Ներկայումս բնակավայրի նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից շրջափակված տարածքը մաքրվել է։
Մարտի 12-14-ը «Запад» խմբավորման զորքերը ԱԴԾ-ի հետ համատեղ կանխել են ուկրաինացի զինյալների՝ Բելգորոդի և Կուրսկի շրջաններ ներխուժելու մի քանի փորձ: Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են մեկուկես հազար մարդը, որից մոտ 500-ը՝ անդառնալի։ Ոչնչացվել է 18 տանկ և 23 մարտական զրահապատ մեքենա: