Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հաղորդում է ստացել, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղից 6 քաղաքացի հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն սուր աղիքային վարակ ախտորոշմամբ՝ ընդհանուր թուլություն, լուծ, բարձր ջերմություն՝ 38 0 C) ախտանշաններով:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում հոկտեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է ևս 33 դեպք, պարզվել է նաև, որ բոլորը նույն թաղամասից են և օգտագործել են նույն թաղամասի մակերեսային աղբյուրի ջուրը:
Ընդհանուր դեպքերի թիվը հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00 դրությամբ կազմում է 39, որոնցից 32-ը հոսպիտալացված է Ստեփանավանի, իսկ 7-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցվել են նմուշներ ինչպես պացիենտներից, այնպես էլ մակերեսային աղբյուրի ջրից: Առաջին օրվա 6 պացիենտից վերցված նմուշների մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքներով` 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:
Նշենք, որ քննարկում է կազմակերպվել մարզպետարանում, որի արդյունքում մակերեսային աղբյուրը փակվել է, նաև իրականացվել են բաց ջրատարի ջրի մաքրման և ախտահանման աշխատանքներ: Միաժամանակ, բնակչության շրջանում աշխատանք է տարվել՝ հորդորելով աղիքային հիվանդության ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկական կազմակերպություն: