կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-07 12:06
Աշխարհ

Պուտինը 68 տարեկան է դառնում

Պուտինը 68 տարեկան է դառնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կդառնա 68 տարեկան՝ այդպիսով 16-րդ անգամ պետության ղեկավարի պաշտոնում նշելով իր տարեդարձը. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դատելով նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքից՝ օրը խոստանում է լինել ոչ միայն տոնական։ Նախագահը կանցկացնի տասնյակից ավելի հեռախոսային զրույցներ առավել քան հագեցած միջազգային օրակարգի շուրջ, ինչպես նաեւ կզբաղվի ռուսական ընթացիկ գործերով։ 

Ըստ ավանդույթի՝ մտերիմ մարդկանց շնորհավորանքները հետաձգված են մինչև երեկո: «Ինչ վերաբերում է օրվա մնացած մասին, ապա, հավանաբար, կլինեն ե՛ւ ընկերները, ե՛ւ ազգականները, ե՛ւ մտերիմները, ինչպես ավանդաբար լինում է»,- ասել է Պեսկովը։