Փոխարժեքներ
15 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Նիկոլ Փաշինյանը օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար։ Սա նշանակում է, որ հերթական սուտն ու կեղծիքն ու դեմագոգիան է բացահայտվում Նիկոլ Փաշինյանի։ 2018 թվականին նա ասում էր՝ հայկական Ագորայում կքննարկվեն հարցերը և որոշումներ կկայացվեն, հիմա փաստացի հայկական Ագորային ասում է՝ ո՛չ, այսինքն հանրքաքվեի ճանապարհը փակում է։ Դրանով իսկ ընդունում է, որ ա․ ինքը տարեկան տրանսպորտի ոլորտում միայն 25-30 միլիոն դոլլարի թալանի հիմնական շահառուն է, բ․ էս թալանը հենց ինքն է որոշում կայացրել, որ պետք է կյանքի կոչվի 150 դրամով, գ․ հունվարից նրանք ավելի լկտիանալու են, գնալու են նոր թանկացումների»,- այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ասուլիսի ընթացքում հայտարարեց «Մայր հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը ՖԲ գրառում էր արել՝ նշելով․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել՝ վախենալով քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտից և փորձելով «օրենքով» արգելափակել այս թեմայով հանրաքվե անցկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը»։
Մանրամասն՝ տեսանյութում։