Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախաադրբեջանական պատերազմում սպանվածների 50 տոկոսը թալիշներ են, մնացյալն էլ լեզգիներ, թաթեր և այլ փոքրամասնություններ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց թալիշ լրագրող Զաբիլ Մագերրամովը։
«Նրանք մեր ձեռքով կատարում են այն խնդիրները, որոնք պետք է իրենք կատարեին»,-նշեց նա։
Այս մասին Ադրբեջանի բնիկ ժողովուրդները ահազանգում են երկար տարիներ։ Նրանք համոզված են, որ Ադրբեջանն այդ կարպ «մի քանի նապաստակ մի զարկով սպանում է»։
Մագերրամովը նշեց մի քանիսը։
Առաջինը՝ Ադրբեջանը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ հայերը իրենց քաղաքացիներին սպանում են, քանի որ թալիշները Ադրբեջանի քաղաքացի են համարվում։
Երկրորդը՝ պանիկա, վախ, ատելություն են սերմանում թալիշների շրջանում ընդդեմ հայերի։
«Նրանք տեսնում են, որ հայերն ու թալիշները հայտարարում են, որ մենք մեկս մյուսի դեմ որևէ հավակնություն և թշնամանք չունենք։ Եվ ահա նրանք թշնամանք են սերմանում այդ ճանապարհով»,-ասաց նա։
Երրորդը, ըստ նրա այն է, որ հայկական կողմն էլ՝ նույն ղարաբաղցիները, երբ տեսնեն, որ թալիշ երիտասարդները գնում են սպանելու իրենց երեխաներին իրենց իսկ հողում, բնականաբար, նրանք էլ նեգատիվ կվերաբերվեն, ակնհայտ է։
Նրանք դրանով լուծում են նաև ամենակարևոր հարցը՝ թալիշական գործոնի ֆիզիկական ոչնչացումը, թալիշական հարցն են լուծում։
«Քանի որ նրանք գիտեն, որ այն ազգային քաղաքականությունը, որ վարում են, դա ոչ մի կերպ չի կարելի ազգային քաղաքականություն կոչել, դա պարզապես թալիշների ոչնչացում է բարոյապես և այլ գործոններով։ Բայց թալիշները ոչ մի կարպ չեն մահանում, դե ուրեմն շանս կա ֆիզիկական պատերազմով ոչնչացնել»,-ասաց նա։
Նա նշեց, որ թալիշներն այս պատերազմում նմանվում են գերմանացիներին՝ Հռոմեական կայսրության կազմում։
«Մենք անընհատ ասել և ասում ենք, բայց իրականում կա այն, ինչ մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդը ոչնչացման է դրված ալիևյան կլանի կողմից, քանի որ մեր ժողովուրդը կարող է օրերից մի օր կրկին իր մասին հիշեցնել։ Այդ պատճառով էլ թալիշները, որոնք սեփական պետականության ստեղծման կողմնակից են, ոտքի են կանգնել և, բնականաբար մեզ բոլորիս դարձրել են «պերսոնա նոն գրատա» մեր հարազատ Թալիշստանում, մենք հեռվում ենք գտնվում մեր ժողովրդից, մենք չենք կարողանում շփվել մեր ժողովրդի հետ անմիջականորեն, միայն կապի միջոցներով, բայց ամեն մարդ չէ, որ ինտերնետին հասանելիություն ունի, Ադրբեջանում այդ տարածքներում միջնադար է»,-ասաց նա։
Զաբիլ Մագերրամովը նշեց, որ, բնականաբար, այնտեղ մահանում լեզգիներ ու թաթեր ևս։ Իրենց հաշվարկով մոտ 4 միլիոն թաթ պետք է ապրեր Ադրբեջանում։
«Թաթերը ամենամեծաթիվ ժողովուրդն էին Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների մեջ, բայց նրանց մեծ մասը ուծացել է, թալիշներն են մնացել, որոնք էլ ուզում են վերականգնել իրենց կորսված պետությունը։ Ստացվում է, որ հիմնական շեշտադրումն արել են թալիշների և լեզգիների ոչնչացման վրա»,-ասաց նա։
Զաբիլ Մագերրամովը, որպես թալիշերեն լեզվի և մշակույթի կրող, հասկանում է՝ այս պատերազմը ոչնչացնում է իրենց գենոֆոնդը․ «Սա նույն Ցեղասպանությունն է, որ 1915 թ-ին եղավ հայերի դեմ»։
Աննա Բալյան