կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 22:27
Արցախ

Մերձարաքսյան հատվածում ընթացել են ծանր մարտեր. երկուստեք կան կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան

Մերձարաքսյան հատվածում ընթացել են ծանր մարտեր. երկուստեք կան կորուստներ. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդն այսօր՝ վաղ առավոտյան, նորից նախաձեռնել է հարձակողական գործողություններ՝ 2-3 ուղղություններով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը։

«Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ՝ Մերձարաքսյան հատվածում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին եւ ընթացել են ծանր մարտեր. երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։