կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-29 16:02
Արցախ

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին՝ անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին՝ անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը՝ միջամտել ու կանխել ևս մեկ ցեղասպանություն:

Սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը գրել է. «Ծանր մարտերն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմերում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։ Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած գործողությունները, որտեղ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: Շատ կարևոր է ու կենսականորեն անհապաղ վերջ դնել այս վայրագությանն ու մարդկության դեմ հանցագործությանը։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը ու դուրս հանի իր հարձակվողական ուժը, այդ թվում՝ հրավիրված օտարերկրացի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի վրա։ Կոչում եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին՝ անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանություն կանխելու համար»: