Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, սեպտեմբերի 28-ին, Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, աջակցություն հայտնելով հայկական կողմին:
«Շատ ցավալի է, որ կրկին արյուն է թափվում: Շատ ցավալի է, որ տարեց մարդկանց եւ երեխաների արյունն է թափվում: Ինչպես հավաստիացնում են Հայաստանն ու Արցախը, սահմանների եւ տարածքների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, ես ավելին կասեմ, հերոսական ձեռքերում: Համոզված եմ, որ թշնամին կկանգնեցվի եւ հետ կշպրտվի եւ այս ագրեսիայի համար կկրի արժանի պատասխան: Բայց մինչ ամբողջ աշխարհը եւ քաղաքակիրթ հասարակությունը հրադադարի կոչ են անում, մարտերը շարունակվում են, զինվորականներն ու խաղաղ բնակիչները շարունակում են զոհվել: Մենք, որպես հայեր, Վրաստանի քաղաքացիներ, լիովին համերաշխ ենք Արցախի եւ Հայաստանի հետ եւ պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն: Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի է պաշտպանել իր հողերը, իր նախնիների գերեզմանները եւ իր երեխաների ապագան: Բոլոր սրիկաները, վարձկանները եւ մանկասպանները կկրեն իրենց արժանի պատիժը »- գրել է Արսեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 07: 15-ի սահմաններում, ադրբեջանական կողմն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում, մայրաքաղաք Ստեփանակերտը: