Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեզոնային գրիպով եւ նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մարդու մահվան ռիսկը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Public Health England (PHE) կառավարական ծառայությունը:
Նոր հետազոտության համաձայն, որի շրջանակում ուսումնասիրվել են այս տարվա հունվարից միչեւ ապրիլ հոսպիտալացվածների հիվանդության պատմությունները, «գերվարակով» հիվանդների մահացության մակարդակը 43 տոկոս է, մինչդեռ միայն կորոնավիրուսով վարակվածներինը՝ 23 տոկոս:
The Daily Telegraph-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի շուրջ 30 միլիոն բնակիչներ կստանան սեզոնային գրիպի դեմ անվճար պատվաստման իրավունք, ինչն Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) հնարավորություն կտա ավելի արդյունավետ հաղթահարելու կորոնավիրուսի տարածման հնարավոր երկրորդ ալիքը: