Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր երեկոյան Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել հանրային մի շարք գործիչների՝ ադբեջանագետ Անժելա Էլիբեկովայի, իրավաբան Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, քաղաքագետ Քառյակ Մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանի տանը։ Վերջինս բերման է ենթարկել։
Գրեթե միաժամանակ, բերման է ենթարկվել նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:
Ավելի ուշ Գոհար Մելյոյանն ու Անժելա Էլիբեկովան դուրս են եկել ԱԱԾ շենքից։
Գոհար Մելոյանի եւ Էլիբեկովայի փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել ԱԱԾ շենք, ինչը օրենքով պարտադիր պայման է։
Գոհար Մելոյանը հայտնել է, որ առայժմ անհայտ է, թե ինչ հանգամանքներում եւ որոշումների հիման վրա են խուզարկել իր աշխատասենյակը, առգրավվել հեռախոսը եւ ինչ իրավական կարգավիճակ ունեն։
Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը ասել է, որ իր պաշտպանյալի դեպքում գործն առնչվում է պատերազմի օրերին ինչ-որ կեղծ էջերով կատարված հրապարակումներին: Առգրավվել են ոչ միայն այն իրերը, որոնք տեղեկություն պարունակող են` համակարգիչ, նյութական կրիչ եւ այլն, այլ առգրավվել են բոլոր հնարավոր էլեկտրական սարքերը»:
Հիշեցնենք, որ Կարեն Բեքարյանը պատերազմի ժամանակ եղել է Արցախում, որպես լրագրող լուսաբանել մարտական գործողությունները: Վերջինների փաստաբաններն ու աջակիցները այս րոպեներին ԱԱԾ-յան շենքի դիմաց են հավաքվել: