Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կորոնավիրուսով կրկնակի վարակումը կարող է տեղի ունենալ երկու-երեք ամիս անց: Այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է բժիշկ-իմունաբան Նիկոլայ Կրյուչկովը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնագետը նշել է, որ դա կախված է այն բանից, թե օրգանիզում որքան երկար է պահպանվում հակամարմինների բարձր մակարդակը:
«Մի շարք մարդկանց մոտ հակամարմինները շատ արագորեն նվազում են այն բանից հետո, երբ նրանք հիվանդություն են տանում: Անցնում է երկու-երեք ամիս, եւ հակամարմինների մակարդակը դառնում է չափազանց փոքր: Առայժմ հասկանալի չԷ, թե ինչով է դա պայմանավորված»,-պատմել է Կրյուչկովը:
Դրա հետ մեկտեղ բժիշկը նշել է, որ մարդկանց մեծամասնության մոտ հակամարմինները պահպանվում են բավականին երկար ժամանակ: «Կորոնավիրուսը երբեք չի վերացել, վարակվելը միանգամայն իրական է»,-հիշեցրել է նա: