կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-04 16:43
Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կրկնապատկում է որակազրկման պատժաժամկետը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կրկնապատկում է որակազրկման պատժաժամկետը

Այսօր` նոյեմբերի 4 -ին,  Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ աշխարհի ուժեղագույն ծանրորդները, մեդալներից բացի, պայքարելու են 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ վաստակելու համար:

 

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդում է, որ այս օրերին Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող սեմինարներում բազմաթիվ այլ հարցերի շրջանակներում հատուկ քննարկվել են նաեւ հակադոպինգային գործունեության եւ սպորտում այդ չարիքի դեմ պայքարի միջոցները: Տեղին է հիշատակել, որ անցած տարի Ղազախստանի 13 ծանորդ դոպինգ օգտագործելու պատճառով որակազրկվել էIWF (ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) ղեկավարությունը աշխարհի առաջնության մեկնարկից առաջ հակադոպինգային հիմնախնդիրներին նվիրված միազգային սեմինարը հենց Ալմաթիում է կազմակերպել:

 

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը իր ելույթում հատուկ նշել է, որ IWF–ի ցուցումներից հետո այս երկրում դոպինգի դեմ պայքարը արմատական փոփոխության է ենթարկվել, ու վիճակը իրապես բարելավվել է:

 

«Որոշ երկրների ծանրորդներ հակված են դոպինգ օգտագործելուն: Այդ պատճառով մենք հաճախակի այդ երկրի ծանրորդներին դոպինգ-ստուգման ենք ենթարկում, ջանում ենք հետևել նրանց մարզիչների աշխատանքին: Մեզ համար կարևորը միայն դոպինգի օգտագործումը հայտնաբերել չէ, այլ դրա կիրառման կանխարգելումն է»,- ասել է IWF հակադոպինգային հանձնախմբի նախագահ Պատրիկ Շամաշը:

 

Սեմինարում, որին մասնակցել է նաեւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը, IWF-ի փորձագետները պատվիրակություններին տեղեկացրել են դոպինգ-ստուգման նոր իրավական հետեւանքների մասին, որոնցով նախատեսվում է կրկնապատկել կարգազանց ծանրորդների պատժաժամկետը` 2-ից հասցնելով 4 տարվա:

 

«2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու հակադոպինգային նոր կոդեքսը: Դոպինգ օգտագործած մարզիկների նկատմամբ կիրառվող որակազրկման ժամկետը 2-ից դառնում է 4 տարի, եթե մարզիկը չի կարողանում ապացուցել, որ արգելված դեղամիջոցն օգտագործել է պատահաբար, առանց դիտավորության: Առաջին անգամ պատիժ է սահմանվել նաեւ այն բժիշկների եւ մարզիչների նկատմամբ, ովքեր մարզիկներին դոպինգ օգտագործել են թույլատրել: Մենք հակված ենք մտածելու, որ այս եւ մյուս նորամուծությունները սպորտում դոպինգ օգտագործելու վրա համատեղ հսկողություն իրականացնելու հնարավորություն են ընձեռնում»,- նշել է IWF իրավական հարցերով խորհրդական, դոկտոր Մագդոլնա Տրոմբիտաշը:

 

Մասնագետներն արձանագրել են նաեւ վերջին շրջանում նկատված միտումը, որ արգելված խթանիչների օգտագործումը հայտնաբերումը կատարվում է ճիշտ ժամանակին՝ ավելի շատ մրցումների ժամանակ, քան մրցումներից դուրս: Մասնավորապես` ընթացիկ տարում որակազրկված 16 ծանրորդներից միայն 5-ի մոտ է արգելված խթանիչ հայտնաբերվել մրցումներից դուրս ժամանակահատվածում:

 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել 75 երկրների 683 մարզիկ (279 կին եւ 404 տղամարդ), այդ թվում` Հայաստանի 14 պատվիրակ ՝ 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի: