|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեության արդյունավետությունն ապահովելու և ՀՀ մարզպետարանների միջև միաժամանակյա կոնֆերանս տեսազանգերի ապահովման, ՀՀ մարզերի խնդիրների բացահայտման, համայնքներում ծառայութունների հասանելիության մեծացման, առկա խնդիրների բարեփոխումների և դրանց լուծման ուղիների լուսաբանման, վերապատրաստման ծառայությունների օնլայն մատուցման, գիտելիքների արագ փոխանակման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նախարարությանը՝ վիդեոկոնֆերանսի ծառայությունների և դրանց կազմակերպման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումների ձեռք բերման համար: Այն կնպաստի նախարարության և ՀՀ մարզպետարանների միջև միաժամանակյա կոնֆերանս տեսազանգերի ապահովմանը, վերապատրաստման ծառայությունների օնլայն մատուցմանը, գիտելիքների արագ փոխանակմանը, գործուղումների թվի կրճատմանը և աշխատակազմի գործուղումների և շրջագայությունների ծախսերի նվազմանը:
Կարեն Կարապետյանը, դիմելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին, հանձնարարել է նաև շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին, կազմակերպել հանրապետական շաբաթօրյակ:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն էլ առաջարկել է հանրապետական շաբաթօրյակի շրջանակում իրականացնել նաև ծառատունկ, քանի որ ապրիլի 14-ից հայտարարված է համահայաստանյան ծառատունկ: