Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջեւ ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։
Ոստիկանության պետը շնորհավորել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նորանշանակ ներկայացուցիչ Գրիգորի Պուստովիտովին եւ մաղթել արդյունավետ աշխատանք։
Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշել է երկու պետությունների իրավապահ կառույցների ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում սերտ փոխգործակցությունը։ Նա խոսել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստի մասին եւ վստահություն հայտնեց, որ ձեւավորված սերտ համագործակցությունն ավելի կզարգանա։
Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հյուրերին ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։