|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 182-ով:
StopCov-ի տվյալներով` վարակվածների ընդհանուր թիվը 3 119 է: Վերջին մեկ օրում ապաքինվել ու դուրս է գրվել 13 մարդ, համավարակի ողջ ընթացքում ապաքինվածների թիվը 1 435 է, մահվան ելքերով դեպքերը 19-ն են:
Կարանտինում 6 633 մարդ է, 41 վարակված քաղաքացի հայրենիք է վերադարձել արտերկրից:
Չնայած դեպքերի կտրուկ աճին՝ կառավարությունը չի շտապում խիստ սահմանափակումների գնալ, վարչապետն արդեն հայտարարել է, որ համավարակի սկզբում կիրառված արգելքները չեն կրկնելու, իշխող կուսակցությունը նշել է, որ երկիրը լիարժեք պատրաստ է խորհրդարանական ընտրություններին։