կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-11 14:32
Առանց Կատեգորիա

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2397-ով

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2397-ով

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 255 հազարը, ապաքինվել է ավելի 217 հազար մարդ: Այս մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 2397 նոր դեպք, մահացել է 188 մարդ: 

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 255 հազար 117 է, մահացել է 12 հազար 635 մարդ, հիվանդությունը հաղթահարել՝ 217 հազար 666-ը: