|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Վթարի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքն էլ գիտակից են
Անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդ վերքեր։ Նրանցից երկուսը գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժական բաժանմունքում։ Գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- գրել է նա։
Ավելի վաղ shamshyan.com-ի հաղորդմամբ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 13։10-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։