կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-15 09:09
Առանց Կատեգորիա

Երեւանի կենտրոն են վերադարձել մարզեր մեկնող գազելներն ու տաքսիները. «Իրատես»

Երեւանի կենտրոն են վերադարձել մարզեր մեկնող գազելներն ու տաքսիները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի կենտրոն են վերադարձել մայրաքաղաքից մարզեր ուղեւորափոխադրում իրականացնող գազելներն ու տաքսիները։ Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք արգելվեց այդ տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն եւ այնտեղ կայանումը։

Դրանք տեղափոխվեցին Երեւանի ծայրամասեր՝ նպաստելով մայրաքաղաքի երթեւեկության բարելավմանը։ Այն ժամանակ որոշ աղմուկ բարձրացավ, սակայն կյանքը ցույց տվեց, որ որոշումը ճիշտ էր. նախ՝ կենտրոնը ազատվեց տարատեսակ գազելներից, երթեւեկությունն էլ բավականին թեթեւացավ։ Սակայն նոր իշխանության օրոք կարգուկանոն ասվածը շատ խորթ հասկացություն է։

Յուրաքանչյուր ոլորտում պետք է անկառավարելի քաոս լինի, ու այս համատեքստում, իհարկե, շատ տրամաբանական է, որ գազելները պետք է վերադառնային ու ժամերով կանգնեին քաղաքի կենտրոնում։

Նույնն է նաեւ փողոցային առեւտրի վիճակը։ Դարձյալ Կարեն Կարապետյանի, հետագայում նաեւ Տարոն Մարգարյանի օրոք ազատվել էինք այդ ոչ հաճելի երեւույթից, այսօր, սակայն, մայթերին հակահիգիենիկ վիճակում՝ փոշու, տրանսպորտային արտանետումների ու աղբի մեջ, բարգավաճում է առեւտուրը. կողք կողքի վաճառվում են ձուկը, միրգը, բանջարեղենը, պանիրն ու կանաչին։

Ունի՞ Երեւանի քաղաքապետարանը բացօթյա ապօրինի առեւտուրը վերացնելու կամք ու մեխանիզմներ. կյանքը ցույց է տալիս, որ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում