Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում սեպտեմբերի 14-ին 16:00 սահմաններում դանակահարության նոր դեպք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Պեգաս» խանութի մոտակայքում: 16:10-ի սահմաններում Գյումրու Բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, ում այս պահին վիրահատում են: «Երիտասարդը տեղափոխվել է ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով, այս պահին նրան վիրահատում են»,-«Արմենպրես»-ին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։
Ըստ հիվանդանոցի տվյալների՝ տուժածը՝ 1998 թվականին ծնված Խաչիկ Ս.-ն, Ախուրյանի բնակիչ է: Տուժածը հիվանդանոց տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով:
Սեպտեմբերի 13-ին երեկոյան ևս դանահակահարության դեպք էր գրանցվել Գյումրիում, ինչի հետևանքով 1 երիտասարդ զոհվել էր հիվանդանոցի ճանապահին, մյուսին վիրահատել են։ 34-ամյա քաղաքացու վիճակը կայուն է, նա շարունակում է մնալ հսկողության տակ, վիրահատությունը նորմալ է անցել: