Ավելի քան 250 մոսկվացիներ COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել հետազոտությունների հինգ օրվա ընթացքում. ճնշող մեծամասնությունը պատվաստումից հետո իրեն շատ լավ է զգում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հաղորդել է կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության եւ մոնիթորինգի գծով մայրաքաղաքային օպերատիվ շտաբը:
«Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի հետազոտությունների հինգ օրվա ընթացքում բացված առաջին յոթ կենտրոնների բազայի վրա պատվաստումներ են ստացել ավելի քան 250 մոսկվացիներ:
Բժիշկները հանգամանորեն հետեւում են պատվաստում ստացածների առողջական վիճակին: Բացարձակ մեծամասնությունն իրեն գերազանց է զգում. հետազոտության մասնակիցների 75 տոկոսի մոտ այսօր ոչ մի ախտանշան կամ տկարություն չի դիտվում»,-ասվում էհաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մյուսների մոտ դիտվում են թույլ արտահայտված ախտանշտաններ՝ մարմինի ջերմության աննշան բարձրացում: Ճշտվում է, որ այժմ պատվաստանյութի հետազոտություն է անցկացվում յոթ կենտրոնների հիմքի վրա, այս շաբաթ դրանց քանակը կհասնի մինչեւ 20, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: