|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստան կարմրուկի բերովի դեպքերի տարածումը կանխելու նպատակով պետությունը տարբեր քայլեր է իրականացնում: Մասնավորապես Հայաստան կարմրուկ բերած 4 անձանց հետ սերտ շփում ունեցած մոտ 300 անձ է պատվաստում ստացել: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ համաճարակային իրավիճակից ելնելով բոլոր պոլիկլինիկաները, ամբուլատորիաներն ապահովված են համապատասխան քանակի պատվաստանյութով և այն անձինք, ովքեր չունեն առնվազն երկու դեղաչափ պատվաստում կարող են դիմել և պատվաստվել:
Հայաստանում այս տարի գրանցել է կարմրուկի բերովի 4 դեպք: 2007-ից կարմրուկի տեղական դեպքեր երկրում չեն գրանցվել: