Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվը մասնակցել է #ԵԿՍևան ամենամյա երիտասարդական հավաքին, տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
Ամբողջ Հայաստանից շուրջ 260 մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Շուրջ 3 ժամ տևած բաց ու անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները Նախագահի հետ քննարկել են կուսակցության տեսլականը, առկա ներքաղաքական իրավիճակը և այլ հարցեր։
Քննարկման ընթացքում հնչեցված հարցերի մեծ մասը վերաբերում էր Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին և տարածաշրջանային քաղաքականությանը։
Հավաքի շրջանակներում ներկայացվել է երիտասարդական կազմակերպության աշխատանքների հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների 2018 թվականի ապրիլից ցայսօր կուսակցության անդամության դիմում ներկայացրածների շուրջ 75%-ը երիտասարդներ են։ Հավաքը կշարունակվի նաև սեպտեմբերի 11-ին՝ օրակարգում ակտիվ սպորտային հանգիստ է։
Նշենք, որ հավաքի ընթացքում պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր նորմերը։