|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Հրապարակը» գրում է․ Այս օրերին ԱՄՆ գործուղված արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկի իր մրցանակը ստանալուց անմիջապես հետո, հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, այժմ կոնգրեսական Նենսի Փելոսիի հետ:
Ուշագրավ է, որ այս հանդիպման մասին պաշտոնապես չհաղորդեցին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկել են ԱՄՆ մանդատի ներքո Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքը: Ենթադրվում է՝ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը։ Հանդիպման մասին ԱՆ մամուլի խոսնակը նշեց, որ մանրամասներ այս պահին հայտնել չի կարող: