|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պետական մեխանիզմը խոդ են տվել Ծառուկյանի դեմ, չգիտեմ՝ ինչի. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների եւ պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ։
«Ես չեմ քննադատում, ես խնդիրն եմ ասում, լուծումն եմ ասում»,- ասաց նա։
Ծառուկյանի համոզմամբ՝ կորոնավիրուսից մահացած 1 200 մարդու համար իշխանությունը պետք է պատասխան տա։
«Նրանց հարազատներին պետք է պատասխան տաս: Հարցնես՝ ասում են. «Ժողովուրդն 90 տոկոսով մեր հետ է»: Ա՛յ ցավդ տանեմ, Ծառուկյանն այսօր ժողովրդի ծոցից հելած մարդ է, ցանկացած կոպեկի համար պատասխան է տվել, ով եկավ, ստուգեց։ Կարան ստուգեն, ես խնդիր չունեմ, թող իրենք մտածեն, որ իրենց օրերը հաշված են, մեկ շաբաթ, 2 շաբաթ ձգելով՝ պատասխանը տալու են: Մարդու վրա գործ կարելով չի»,- ասաց նա:
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ բարեգործությամբ երկիր չեն զարգացնում, ժողովուրդ չեն պահում։ «Առաջընթացի համար հարկավոր են իրատեսական ծրագրեր եւ ոլորտների փորձառու ղեկավարներ: Այսօր պետք է ծրագիր, պետք է ներդրում: Պետք է ավելի լավ պայման առաջարկենք, որ մարդիկ գան ստեղ, փող դնեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: