կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 15:03
Հասարակություն

Վստահության նշան է, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ են եղել. Ծառուկյան

Վստահության նշան է, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ են եղել. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Բելառուսի դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենայով երթևեկելու մասին` երեկ համացանցում տարածված լուսանկարին: Լրագրողների հետ զրույցում նա զարմանք հայտնեց. «Վատ է, որ Արարատի մարզ այցելելու ժամանակ ուշադրություն է գրավել ոչ թե այն, որ հանդիպել եմ ցուցարարներին, այլ այն, թե ինչ համարանիշով մեքենայով եմ եղել։ Ուրեմն` ես ասեմ նորից չհասկացողների համար, որ եթե ասեին՝ Ծառուկյանը խի ա գնացել, ինչ քայլ ա կատարել գյուղատնտեսության համար, ժողովրդի համար, խաղողագործության համար, մարդկանց հույս ա տվել, դուխ ա տվել, խնդիրներն ա կարգավորել, տրամադրել ա ամեն ինչ, ինչ հարց ասել են, տեղում լուծել եմ, մարդիկ գոնե բարի լինեն, ասեն` խի ա գնացել, ասում են՝ Ծառուկյանի մեքենայի համարը սև էր, սպիտակ, թե կարմիր էր»:

Նա հստակեցրեց` ով ընկերություն չունի, չի կարող հասկանալ, թե ինչու էին համարանիշերը կարմիր։ «Համարներն ինձ Բելառուսիան է տրամադրել։ Սա բարեկամական հարաբերությունների, վստահության ինչ-որ նշան ա, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ ա եղել: Բոլորդ էլ գիտեք կապն էլ, հարգանքն էլ, վստահությունն էլ: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե դիվանագիտական համարներով  շրջելն օրինական չէ, հորդորում եմ դիմել համապատասխան դեսպանատուն և ստանալ փաստաթղթերը, թե ինչ հիմքով են ինձ  դիվանագիտական համարանիշեր տրամադրել»,- եզրափակեց Ծառուկյանը: