Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
«Հրապարակ»-ը օրաթերթը գրում է․ Մինչ խորհրդարանը մարտի 26-ին կքննի ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի միջնորդությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն շտապել է որոշում ընդունել՝ թերեւս փորձելով ճնշում գործադրել Աղազարյանի վրա, որ նիստում նա ավել-պակաս չխոսի, ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի կեղտերը ջրի երես չհանի:
Ինչպես ասում են` այս գլխից որոշել են նրա «պոչը վերցնել են իրենց ոտքի տակ»։ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել եւ Աղազարյանին կաշառք տալու գործով մեղադրյալ Աշոտիկ Կամավոսյանի մասով նախաքննության ավարտի մասին է հայտարարել ու գործն ուղարկել է դատարան։ Աղազարյանի գործողությունների մասով նախաքննությունը շարունակվում է, բայց Աշոտիկից կորզված ցուցմունքով, որը դեռ պետք է հիմնավորվի, արդեն քննությունը փորձում են տանել այն ուղղությամբ, որ պատգամավորին կաշառք առաջարկվել է, ինքն էլ լռել է, ինչը եւս հանցագործություն է։
Տեղեկություններ կան, որ մեղադրյալը ցուցմունք է տվել, թե իբր Աղազարյանը 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ միջնորդի՝ առանց խոչընդոտների Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։
Աղազարյանի դեմ դատախազի միջնորդության հիմքում հիշյալ գործից զատ այլ վարույթ էլ կա, համաձայն որի՝ քաղաքացի Արամ Մկրտչյանը ցուցմունք է տվել, թե իբր Հովիկ Աղազարյանն իրեն խաբել է, վերցրել է 23 հազար դոլար գումար` շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն գործընթացը ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել: Մենք գրել ենք, որ Արամ Մկրտչյանն Աղազարյանի սանիկն է, ժամանակին Նիկոլ Փաշինյանի խցակիցն է եղել, խարդախության համար մի քանի անգամ դատապարտվել է։