կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-10 14:51
Հասարակություն

Ստեղ Ծառուկյան չկա. Պալաչը՝ իր եւ Ծառուկյանի հարաբերությունների մասին

Ստեղ Ծառուկյան չկա. Պալաչը՝ իր եւ Ծառուկյանի հարաբերությունների մասին

«Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի կողմից Հայաստան է ներկրվել «Յութունգ» մակնիշի 19 ավտոբուս, որոնք կփոխարինեն Երեւան-Աբովյան N 259 ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին: 

 

«Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ն պատկանում է Արթուր Հարությունյանին, ով առավել հայտնի է Պալաչ անունով: Նա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկն է, բայց վերջին շրջանում նրանց հարաբերություններն այդքան էլ լավ չեն:

 

Այսօր Հանրապետության հրապարակում` նոր ավտոբուսների` ուղեգիծ մտնելու մեկնարկից առաջ, Yerkir.am-ը Արթուր Հարությունյանից հետաքրքվեց, թե, ի վերջո, ինչպիսի՞ն են իր եւ Ծառուկյանի հարաբերությունները, եւ  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսները շարունակում են վնասել իր բիզնեսին, ինչպես վստահեցնում էր նախկինում:

 

«Իմ հարաբերությունները բոլորի հետ նորմալ են: Ստեղ Ծառուկյան չկա, Ծառուկյանի մասին հարցեր մի տվեք: Լյուբոյ բիզնեսի վրա, եթե վրեն անվճար բան են դնում, խփում ա՞, թե՞ չի խփում, հարց եմ տալիս»,- հայտարարեց Արթուր Հարությունյանը եւ չհրաժարվեց նախկինում Գագիկ Ծառուկյանի հասցեին արած իր` կոպիտ արտահայտություններից ու գնահատականներից:

 

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: