|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ավելի վաղ աշխատանքից ազատված Ամատունի Վիրաբյանի հայտարարությանն այն մասին, որ բոլոր ՊՈԱԿ-ներն էլ ունեցել են հարկային պարտավորություններ, և որ ինքը չի հասկանում իրեն աշխատանքից հեռացնելու պատճառը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Ամատունի Վիրաբյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում նշում է, որ «Արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել»։
ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ պարզաբանեմ, որ դրա վերաբերյալ Նախարարությունը չունի որևէ առարկություն, և այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են Կառավարությունից ստացված միջոցների հաշվին։