|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սերժ Սարգսյանն նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Սպիտակում նախագահն այցելել է բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն:
Երկրի նախագահը շրջել է համալիրում, ծանոթացել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի գործունեության ուղղություններին եւ ծրագրերին, ընկերության ղեկավարության հետ քննարկել զարգացման ծրագրերը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1989թ. սահմանամերձ Դարիկ գյուղում (Ամասիայի տարածաշրջան), իր գործունեության 21 տարիների ընթացքում հետեւողականորեն ներդրել է հողի մշակման, ցանքսի, կենդանիների տոհմային որակյալ ցեղատեսակների բուծման եւ խնամքի, կաթի վերամշակման, ինչպես նաեւ կերերի արտադրության նոր տեխնոլոգիաներ, իրականացրել ժամանակակից տեխնիկասարքավորումների ներկրում, նախատեսում է նաեւ տեղում գյուղտեխնիկայի հավաքման եւ նորոգման ծրագրերի իրականացում: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի 4 մարզերում` սեփական եւ վարձակալած շուրջ 1,620 հա ընդհանուր տարածքում, Դարիկ, Սպիտակ, Ղազանչի, Արագածավան, Հրազդան, Եղվարդ համայնքներում:
Հանրապետության ղեկավարին շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն մինչեւ այսօր 11 մլն դոլարի մեծածավալ ներդրումներ է կատարել արտադրության արդիականացման եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: