|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12181 փորձանմուշի հետազոտություն: