|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9128 փորձանմուշի հետազոտություն»: