|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբից:
Առողջացել է 7 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն: