|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերը ՌԴ-ում մեկ օրում աճել են 5 205-ով: ՌԴ օպերատիվ շտաբի տվյալները հրապարակել է «Ինտերֆաքս»-ը: Արդեն երկրորդ օրն անընդմեջ ցուցանիշը զգալիորեն աճում է: Նախորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, օգոստոսի կեսերից ի վեր առաջին անգամ աճը բարձրացել և հատել է 5 հազար դեպքերի սահմանագծից (5110):
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում արդեն կա 1,020,310 COVID-19-ի դեպք:
Մեկ օրվա ընթացքում 110 մարդ է մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվն ամբողջ ժամանակահատվածի համար հասավ 17759-ի:
838 126 հիվանդ ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից, այդ թվում՝ 5 379-ը վերջին 24 ժամվա ընթացքում: Այսպիսով, երկրում ակտիվ դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 164,425: