|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լեհաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 107-ով, մահացել է ևս 7 մարդ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի առողջապահության նախարարությունը. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 24 271-ի։
Նշվում է, որ վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է 1․081 մարդ։
Վերջին տվյալների համաձայն՝ Լեհաստանում կորոնավիրուսով պայմանավորված հոսպիտալացվել է 2․219 մարդ, 78․470 անձ մեկուսացվել է, ապաքինվել է 11․726 վարակված։
Մարտից ի վեր Լեհաստանում գործում է համաճարակային ռեժիմ ՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետ: