Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի պողոտան 45 րոպե փակ են պահել Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները։
«Փաշինյանին տրված ժամանակը սպառվել է, նա այլևս լեգիտիմ վարչապետ չէ»,- Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Գալստյանը։
Ցուցարարները հավաքվել են Շիրակի մարզպետարանի դիմաց, պահանջել, որ մարզպետն ու մարզպետարանի աշխատակիցները ևս միանան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նրանք պահանջել են, որ Շիրակի մարզպետը հրապարակավ իր կարծիքը արտահայտի մինչև օրվա վերջը։
Շիրակի մարզպետը մոտեցել է ցուցարարներին, տեղեկացրել, որ չի փախչում՝ գնում է զինվորի հուղարկավորության, և ասել, որ ցուցարարներին ունեն իրենց կարծիքը, կարող են արտահայտել օրենքի սահմաններում։
Նրանք հայտարարեցին, որ Փաշինյանին ժամանակ էին տվել մինչև այսօր՝ ժամը 12։00-ը, հրաժարական տալու համար, բայց նա չի լսել կոչերը։
«Փաշինյանը փորձում է կառչած մնալ վարչապետի աթոռից, որն արդեն իսկ իր պահվածքով արյունոտել է և ամեն ինչ անում է՝ պահելու համար իր աթոռը։ Կոչ արեցինք ժողովրդին միանալ, անտարբեր չգտնվել և փորձել պահել հայրենիքի մնացած հատվածը և հետ բերել կորսվածից գոնե որոշակի հատվածներ»,-ասաց Կարեն Գալստյանը։
Շիրակի ոստիկանները ակցիայի ընթացքում ապահովել են ճանապարհի ամբողջ հատվածը, որևէ սադրանք չի եղել։
Նշենք, որ ապակենտրոնացված բողոքի ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունով մեկ, քանի որ Հայրենիքի փրկության շարժումը մինչև այսօր՝ ժամը 12։00-ն Նիկոլ Փաշինյանին ժամանակ էր տվել՝ հրաժարական տալու համար, ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը հրաժարական չի տվել։