|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վրաց-հայկական սահմանը ապօրինի հատել փորձող Հնդկաստանի Հանրապետության 3 քաղաքացու. այս մասին տեղեկացնում է newsgerogia.ge-ն:
Նշվում է՝ ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը ապօրինի, խմբակային հատելու մեջ:
Գերատեսչության հաղորդմամբ՝ մեղադրյալները Հայաստանի Հանրապետությունից խմբակային ապօրինի կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը: Գործի առթիվ ընթանում է հետաքննություն: Հանցանքը ենթադրում է 4-5 տարի ազատազրկում:
Հավելվում է նաև, որ ըստ ՆԳՆ պաշտոնական տվյալների՝ 2020 թվականին Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու կամ հատելու փորձի համար տարբեր երկրների 92 քաղաքացի է պատասխանատվության ենթարկվել: