կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 13:36
Իրավական

Սահմանը հատելու մասով քրեական գործ հարուցվե՞լ է

Սահմանը հատելու մասով քրեական գործ հարուցվե՞լ է

Գյումրու սպանդի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Երբ կասկածյալն արդեն ձերբակալված էր, մամուլում տեղեկություն հայտնվեց, որ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: «Հիմա ես խնդրում եմ` տրամադրեք տեղեկատվություն` եթե նա հատել է սահմանը, կա՞, արդյոք, այդ մասով հարուցված քրեական գործ»,- հարցրեց պատգամավորը:

 

Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Սահմանապահ ծառայության մասին ունենք իրավակարգավորում` սահմանապահ ծառայողը ևս հանդիսանում է հետաքննական մարմին, օպերատիվ մարմին և այլն: Եվ այս լիազորության շրջանակում սահմանապահ ծառայությունն է ներգրավվել գործի մեջ, որ եթե փորձ լինի սահմանը հատելու, ապա սահմանապահ ծառայությունը պատշաճորեն կարողանա, տիրապետելով անհրաժեշտ ինֆորմացիայի, իրականացնել իր լիազորությունները: Այդ լիազորությունների իրականացման սահմաններում հայտնաբերվել է կասկածյալը սահմանը հատելիս: 1992թ. հայ-ռուսական պայմանագիրը սահմանում է, որ ռուսական սահմանապահ զինծառայողի կողմից որևէ իրավախախտում կամ հանցագործություն կատարելու դեպքում այդ հարցը ռուսական օրենսդրության սահմաններում քննարկման ենթակա է»: