|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրաապետությունում ձերբակալել են սահմանախախտի, որն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը: Այս մասին NEWS.am–ին հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության` հանգստյան օրերին Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները Արաքս գետի ափին աշխատող տեղի բնակիչներից տեղեկություն են ստացել, որ անհայտ մեկը ոտքով շարժվում է սահմանագծից դեպի Հայաստանի տարածք: Սահմանապահների խումբը անմիջապես արձագանքել է: Սահմանապահների գործողություններին զուգահեռաբար դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր ուժային կառույցները, ժողովրդական կամավորական դրուժինայի անդամներն ու տեղի բնակիչները: Ժողովրդական կամավորական դրուժինայի կազմակերպված գործողությունների արդյունքում Արաքսավան բնակավայրի տարածքում անհայտ անձը ձերկաբալվել է ու փոխանցվել Ռուսաստանի սահմանապահներին: Նախնական հարցաքննության ժամանակ ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է, 1998-ին ծնված ու մտադիր էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա: Այդ նույն օրը ֆիլտրացիոն միջոցառումների անցկացումից հետո, սահմանախախտին սահմանված կարգով հանձնել են ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալվածի անձը ու պարզում այս իրավախախտման բոլոր հանգամանքները: