|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա կինը՝ Ասման, վարակվել են կորոնավիրուսով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Ասադն ու նրա կինը տանն են և կարանտինը պահպանելով կշարունակեն իրենց աշխատանքները: Կարանտինը կտևի 2-3 շաբաթ»,- ասված է հաղորդագրությունում:
Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ասադի և առաջին տիկնոջ վիճակը կայուն է: