Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղափարախոսությունը ցեմենտի նման ցեմենտավորվում է, օգնում ապագայի հույս տալ, որոշակի կանխագուշակում անել եւ այլն: Այս մասին «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ Խորհրդային միության տարիների կար գաղափարախոսությունների պայքար՝ կապիտալիզմ եւ սոցիալիզմ, եւ այստեղ որոնք են հիմնական հակասությունները:
«Մինչեւ Խորհրդային միության ձեւավորումը նման հակասություններ չկային: Կար գաղափարախոսություն: Գաղափարախոսությունը ցեմենտի նման ցեմենտավորում է, օգնում ապագայի հույս տալ, որոշակի կանխագուշակում անել եւ այլն: Սակայն դա չի նշանակում, որ եթե չլինի գաղափարախոսությունը, չեն լինի նաեւ տարաձայնությունները: Բացարձակ: Այդ պատճառով կարծում եմ՝ հակասություններ միշջ կլինեն»,-ասել է Քոչարյանը:
Պատասխանելով հարցին, թե որն է այդ պայքարի իմաստը, եթե ոչ ոք չի հարձակվում Արեւմուտքի վրա, եւ Արեւմուտքը հարձակվում է այն հատվածի վրա, որը Խորհրդային միություն է եղել, Քոչարյանը նշել է. «Ռուսաստանը շատ մեծ է, Ռուսաստանը ըմբոստ է, նա հզոր ներուժ ունի, եւ դա նյարդայնացնում է»:
Հարցին, թե ինչի հետ են կապված իր մտավախություններն ու որ փոփոխություններից է նա վախենում, Քոչարյանը պատասխանել է. «Առաջին հերթին, նրանից, թե ինչպես ենք ընկալում ինքներս մեզ, ով ենք մենք: Մենք ապրում ենք նման տարածաշրջանում, որտեղ առանց ազգային ինքնության դժվար է վերապրել: Ես չեմ ցանկանում, որպեսզի մենք լուծվենք այս նեոլիբերալ գաղափարական որմնախորշում…Ես չեմ ցանկանում, որպեսզի վերանան մեր աշխարհաքաղաքական շահերը, քանի որ ես ուղիղ սպառնալիք եմ տեսնում մեր գոյության համար: Եվ ամենագլխավորը՝ եթե դա տեղի ունենա, ես չգիտեմ, թե ինչ ներքին ուժ պետք է մեզ օգնի պահել Ղարաբաղը ռազմական գործողությունների դեպքում»: