|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում իր դիրքերը կորցնելու ֆոնին Արևմուտքը շարունակում է բոլորի վզին փաթաթել նեոլիբերալ դիրքորոշումները, որոնք հակասում են մարդկային էությանը և տանում դեպի ազգային ինքնության կորստի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստամբուլում ռուսալեզու արտասահմանյան լրատվամիջոցների մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։
Բազմաբևեռ աշխարհի ձևավորման և միջազգային հարաբերություններում արդար կանոնների կայացման պայմաններում Արևմուտքը կորցնում է իր գերիշխող դիրքը։ Սակայն բացասական ազդեցությունը հատկապես սուր են զգում ոչ բարեկամական երկրներում ապրող ռուս հայրենակիցները, որոնք ավելի ու ավելի հաճախ են բախվում խտրականության, ճնշման և նույնիսկ ուղիղ սպառնալիքների։
«Ոչ բարեկամական երկրներում ապրող մեր հայրենակիցները լուրջ ճնշման են ենթարկվում, երբեմն՝ նույնիսկ իրական սպառնալիքների։ Դա դրսևորվում է նրանց իրավունքների խախտումներով, հասարակական գործունեությանը և ռուսալեզու լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելով։ Ռուսական լրագրության նկատմամբ իսկական հալածանք է սկսվել», – հայտարարել է Զախարովան։