|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է․
«Խորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված յուրաքանչյուրին, ով աջակցեց «Հայրենիք» կուսակցությանը և մեր համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին։
Եթե ասենք, որ արդյունքների հետ կապված կա ափսոսանք, նույնն է, եթե ոչինչ չասենք, բայց սա միևնույն ժամանակ կարևոր ու լուրջ դաս է, որը մենք պետք է սերտենք։ Եվ հենց այդ սերտված դասի հիման վրա էլ պարտավոր ենք փոխել մեր մոտեցումները և հետագա աշխատանքի ոճը:
Մենք չունենք ոչ իրավունք, ոչ էլ ժամանակ հիասթափվելու։
Իմ կարծիքով հիասթափվելը հավասարազոր է դավաճանության:
Այժմ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները և փոխել ստեղծված պատկերը։
Առավել կարևոր է դուրս բերել մեր հասարակության այն հատվածը իներտությունից, որը հետ է կանգնել քաղաքական գործընթացներից և չի մասնակցում ընտրություններին։ ՔՊ-ի ստացած այս արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը՝ մեր չքվեարկող քաղաքացիների նրան ընծայված նվեր է:
Այնուամենայնիվ,
Շնորհավորում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքին և «Մայր Հայաստան» կուսակցությանն իրենց արձանագրած արդյունքի համար»: