|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15-16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեների խորհրդաժողով, որին իրենց մասնակցությունն են բերել 13 երկրներից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին քննարկվել է աշխարհասփյուռ հայության առջև ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, կառույցների միջև համագործակցության էլ ավելի արդյունավետ և ճկուն մեխանիզմների ռազմավարության մշակումը:
Խորհրդաժողովն առանձնակի ուշադրությամբ անդրադարձել է հայության առջև ծառացած խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ քայլերին՝ ընդգծելով համակարգված և շարունակական աշխատանքի կարևորությունը։ Ընդգծվել է համահայկական միասնականության կարևորությունը՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի պետականության ամրապնդման։