|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկում են ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի տունը:
Հստակ հրահանգ կա՝ խուզարկել Էջմիածնում ընդդիմադիր հայացքներ ունեցող այն անձանց տները, ովքեր կարող էին իրենց հեղինակությամբ այսպես ասած՝ «եղանակ» փոխել Վաղարշապատի ընտրություններին՝ ի նպաստ «Հաղթանակ» դաշինքի:
Իշխանությունը, փաստորեն, այդքան էլ հաշտ չէ ընտրության արդյունքների հետ, ու մտադիր է հատիկ առ հատիկ գնալ ընդդիմադիրների և նրանց սատարողների հետևից: Սա 2026թ.-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանք է: Փաստացի Սևակ Խաչատրյանի ստացած ձայները հուսահատության մեջ է գցել իշխող ուժին:
Լիա Սարգսյան
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խուզարկություններ են իրականացվում Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի առաջների և անդամների տներում: